5.75 մմ. Չինաստանում ներկայացվել է «աշխարհի ամենաբարակ» սմարթֆոնը
Չինական BBK ընկերությունը ներկայացրել է Vivo X3 սմարթֆոնը՝ անվանելով այն «աշխարհում ամենաբարակը», որի կորպուսի հաստությունն ընդամենը 5.75 մմ է։ Ինչպես նշում է Вести-ն, հունիսին ներկայացված Ascend P6-ից նորույթը բարակ է 0.43 մմ-ով։
Սակայն պոտենցիալ գնորդները պետք է իմանան, որ ռեկորդային բարակություն ունի միայն կապույտ գույնի կորպուսով սմարթֆոնը, իսկ սպիտակ տարբերակի հաստությունը փոքր-ինչ ավելի է՝ 5.95 մմ։
Սմարթֆոնի գինը Չինաստանում կլինի 410 դոլար, և դեռևս հայտնի չէ, թե արդյոք այն վաճառքի կհանվի այլ երկրներում։
Ինչ վերաբերում է Vivo X3-ի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 5 դյույմանոց էկրան՝ 1280х720 լուծաչափով, MediaTek քառամիջուկ պրոցեսոր, 1 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 2 տեսախցիկ՝ հիմնական 8 մեգապիքսելանոց և առջևի մասում՝ 5 մեգապիքսելանոց։ Հեռախոսը գործում է Android 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգի հիման վրա։











