Քայլող շնաձուկ. ավստրալացի գիտնականները պնդում են, որ նոր կենդանատեսակ են հայտնաբերել (տեսանյութ)
Արևմտյան Ավստրալիայից դոկտոր Ջերալդ Ալենն ու նրա գործընկերները հայտնել են, որ նոր կենդանատեսակ են հայտնաբերել, հայտնում է sci-news.com-ը:
Hemiscyllium Halmahera անվանումը ստացած ձկանը, որին ավելի պարզ կոչում են քայլող շնաձուկ, հայտնաբերվել է Ինդոնեզիայի արևելյան ջրերում:
Այս ձկնատեսակը ոչ այնքան լողում է, որքան քայլում իր լողակներով:
Ամենամեծ առանձնյակներն ունեն 1,22 մ երկարություն, միջինը՝ 70 սմ: Առանձնանում են իրենց մարմնի վրայի 7-8 մեծ բծերով՝ որովայնի ու 25 բծերով՝ գլխի վրա:










