Facebook-ն «ընդհանուր ֆոտոալբոմի» նոր գործառույթ է գործարկել

10:53 • 27.08.13

Facebook սոցիալական ցանցը երկուշաբթի օրը հայտարարել է «ընդհանուր ֆոտոալբոմի» նոր գործառույթի մասին, գրում է ria.ru-ն: Այս մասին Mashable տեխնոլոգիական բլոգին է հայտնել սոցցանցի ներկայացուցիչը:

 

Սոցցանցի օգտատերերը մինչ այս կարող էին նկարներ ավելացնել միայն այն ալբոմներում, որոնք իրենք էին ստեղծել: Ընդ որում՝ նման ալբոմում կարելի է ավելացնել մինչև 1.000 նկար:

 

Նոր գործառույթը թույլ կտա ալբոմը ստեղծողին նշել 50 այլ օգտատերերի, որոնք նույնպես կկարողանան նկարներ ավելացնել ֆոտոալբոմում: Նման մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է մինչև 200 լուսանկար ավելացնել:

 

Երկուշաբթի այս գործառույթը հասանելի է դարձել անգլալեզու օգտատերերից միայն մի որոշ մասին: Շուտով այն հասանելի կլինի բոլոր անգլալեզու հաշիվների համար, այնուհետ՝ ողջ աշխարհի օգտատերերի:

Facebook-ն «ընդհանուր ֆոտոալբոմի» նոր գործառույթ է գործարկել