Apple-ին այլևս չի արգելվում էլեկտրոնային սարքավորումներ վաճառել իրանցիներին
Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ սկսում է Mac և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա գործող սարքերի վաճառքն այն գնորդներին, ովքեր մեկնում են Իրան, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNET-ին:
Ըստ լրատվամիջոցի՝ սովորաբար ամերիկյան ընկերություններին արգելվում է սարքեր վաճառել, որոնք այնուհետ տեղափոխվելու են Իրան՝ ԱՄՆ-ի կողմից այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների պատճառով:
Բարաք Օբամայի վարչակազմը, սակայն, մեղմել է պատժամիջոցները:
«Apple-ին այլևս չի արգելվում Mac-ի և iOS-ի հիման վրա գործող սարքեր վաճառել Իրան մեկնողներին»,- ասել է Apple-ի մամուլի քարտուղարը:
Այժմ ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են էլեկտրոնային սարքավորումներ վաճառել իրանցի ֆիզիկական անձանց, բայց ոչ իրանական կառավարությանը կամ նրա ներկայացուցիչներին։










