Առաջին անգամ ուղեղից ուղեղ հրահանգ է ուղարկվել. հետազոտություն (տեսանյութ)
ԱՄՆ-ում՝ Սիեթլի համալսարանում գիտափորձ է անցկացվել, որի ժամանակ գիտնականներն առաջին անգամ կարողացել են մտքով կապ հաստատել երկու մարդկանց միջև, հայտնում է Life News-ը:
Ամերիկացի գիտնական Ռաջեշ Ռաոն կարողացել է ուղեղի էլեկտրոնային ազդանշանների միջոցով հրահանգ փոխանցել իր գործընկերոջը: Գիտափորձը նաև տեսագրվել է:
Գործընկերը՝ Անդրեա Ստոկոն, գտնվել է համալսարանական տարածքի մյուս ծայրում:
Գիտափորձի համար կիրառվել է համակարգչային խաղ: Ռաշեջի գլխից էլեկտրոդներ են միացված եղել:
Այդպես, ամեն անգամ, երբ Ռաոն մտքում փորձել է կրակել համակարգչային խաղում, Ստոկոյի մատները սեղմել են մկնիկի կոճակը: Ստոկոն ասել է, որ զգացողությունն այնպիսին էր, ասես իր մատը շարժվում է իր կամքից անկախ:
Գիտափորձի մասնագետները պայմանավորվել են հաջորդիվ ևս աշխատել մի մարդու ուղեղից մյուսին ինֆորմացիա ուղարկելու տեխնիկայի կատարելագործման վրա:
Գիտնականները սա արդեն իսկ մեծ առաջընթաց են անվանել գիտության մեջ. նախկինում նրանց նման փոխադրում՝ ավելի պրիմիտիվ մակարդակով, հաջողվել էր կատարել կենդանիների միջոցով:










