Նորահայտ վիրուսը տարածվում է Facebook-ի միջոցով

20:20 • 28.08.13

Նոր վիրուսային ծրագիրը տարածվում է Facebook-ի և վեբ-կայքերի միջոցով, հաղորդում է Газета.Ru-ն:

 

Business Standard-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում են կիբերպաշտպանության ոլորտի իտալացի անկախ փորձագետները: Facebook-ի օգտատերերը էլեկտրոնային հղումով նամակ են ստանում, որում ասվում է, որ իրենց նշել են սոցցանցի գրառումներից մեկում: Հղումը բացելով՝ օգտատերը հայտնվում է այլ կայքում, որտեղ առաջարկվում է Plug-in բաղադրիչ ներբեռնել տեսանյութեր դիտելու համար:

 

Այն ներբեռնելուց հետո բրաուզերի տվյալները հասանալի են դառնում ցանցահենների համար, այդ թվում՝ ծածկագիրը:

 

Փորձագետների տեղեկացմամբ՝ ժամում 40 000 նմանատիպ հարձակումներ են տեղի ունենում: Ընդհանուր առմամբ, վիրուսը վնասել է 800 հազար օգտատերերի Chrome բրաուզերը: Google-ից հայտնել են, որ տեղյակ են խափանման մասին և արդեն քայլեր են ձեռնարկում:
 

Նորահայտ վիրուսը տարածվում է Facebook-ի միջոցով