Մինչև 2100 թ. Գրենլանդիան կարող է ամբողջությամբ կանաչով պատվել

10:49 • 28.08.13

Գիտնականները կանխագուշակում են, որ կլիմայական փոփոխությունների պատճառով մինչև դարի վերջ Գրենլանդիան կարող է ամբողջությամբ ծածկվել կանաչով, գրում է The Guardian-ը:

 

Այժմ միայն չորս տեսակի ծառ է աճում կղզու հարավային փոքր տարածքներում: Աշխարհի ամենանոսր բնակեցված տարածքի՝ Գրենլանդիայի երեք չորրորդը ծածկված է սառցադաշտով:


Չնայած դրան՝ մասնագետների համաձայն՝ մինչև 2100 թ. կղզու մակերևույթը կարող է ծածկվել կանաչ անտառներով:


«Գրենլանդիան շատ ավելի կանաչ դառնալու պոտենցիալ ունի: Այսօրվա Ալյասկայի և Արևմտյան Կանադայի փշատերև ծառերով անտառների պես անտառներ կհայտնվեն նաև Գրենլանդիայում»,- ասել է Դանիայի Օրհուսի համալսարանի առաջատար գիտնական Ժան-Քրիստիան Սվենինգը:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ սպասված տաքացման մակարդակի դեպքում Հյուսիսային Ամերիկայի և եվրոպական ծառերի ու թփերի շատ տեսակներ կկարողանան աճել նաև Գրենլանդիայում:

Մինչև 2100 թ. Գրենլանդիան կարող է ամբողջությամբ կանաչով պատվել