ՆԱՍԱ-ն այսօր փորձնական նպատակներով ծովային ուղղաթիռ կկործանի

23:17 • 28.08.13

ՆԱՍԱ-ն մտադիր է փորձնական նպատակներով օգոստոսի 28-ին օդ բարձրացնել նավատորմին պատկանող ուղղաթիռը և վայր գցել այն 10 մետր բարձրությունից՝ ստուգելու անվտանգության համակարգը, հատկապես ամրագոտիները, գրում է Business Insider-ը:


Շուրջ 40 տեսախցիկներ կհետևեն կործանման գործընթացին, ինչպես նաև ուղղաթիռում տեղադրված 13 մանեկենների գործողություններին հարվածից առաջ և հետո:


Նավատորմի կողմից տրամադրված ուղղաթիռը կշռում է 12 տոննա և կարող է թռչել մինչև 265 կմ/ժամ արագությամբ: Նավատորմը կիրառում է այս տեսակ ուղղաթիռները անձնակազմին մարտադաշտ տեղափոխելու համար:


Ուղղաթիռը օդ կբարձրացվի ճոպանների և ճախարակի միջոցով, այնուհետև ճոպանները կարձակվեն: Ուղղաթիռը կընկնի 48 կմ/ժամ արագությամբ, ինչը բավարարում է ողջ մնալու համար հնարավոր քաղաքացիական կամ ռազմական պահանջները, նշում են ՆԱՍԱ-ից:

 

 

 

ՆԱՍԱ-ն այսօր փորձնական նպատակներով ծովային ուղղաթիռ կկործանի