Ալկոհոլի օգտագործումը երիտասարդ տարիքում մեծացնում է կրծքի քաղցկեղի հավանականությունը

08:12 • 29.08.13

ԱՄՆ գիտնականները պարզել են, որ կանանց և աղջիկների կողմից ալկոհոլի ակտիվ օգտագործումը հասունացման և առաջին հղիության միջև ընկած հատվածում զգալիորեն մեծացնում է կաթնագեղձի բարորակ ուռուցքով հիվանդանալու հավանականությունը, հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Journal of the National Cancer Institute-ին:


Ըստ հեղինակների՝ դա բացատրվում է նրանով, որ հենց այդ ժամանակ է տեղի ունենում կաթնագեղձերի հյուսվածքների ամենաինտենսիվ զարգացումը և հենց այդ ժամանակ դրանք ավելի զգայուն են դառնում:


Վաշինգտոնի համալսարանի Սենթ Լուիսի անվան բժշկական դպրոցի հետազոտողները վերլուծել են 25-44 տարեկան գրեթե 117.000 բուժքույրերի պատմությունները: Տվյալները ներառում են տեղեկություններ կյանքի, հղիության, հիվանդությունների մասին:


Վերջնական ընտրության մեջ հայտնվել են 91.000 կանանց պատմություններ, ովքեր ունեցել են կայացած հղիություն, որն ավարտվել է վաղաժամ ծննդաբերությամբ: Նրանց հարցրել են, թե կյանքի տարբեր հատվածներում, որքան գինի, գարեջուր կամ լիկյոր են օգտագործել: 1989-2009 թվականների մասնակիցների շրջանում գրանցվել է կրծքի քաղցկեղի 1.600 դեպքեր և կաթնագեղձի բարորակ հիվանդությունների 970 դեպքեր:


Ըստ հեղինակների՝ այս տվյալները հնարավոր է օգտագործել կրծքի քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկ ծրագրերի ժամանակ:

 

Ալկոհոլի օգտագործումը երիտասարդ տարիքում մեծացնում է կրծքի քաղցկեղի հավանականությունը