Google ընկերությունը լքում է Android-ի համար պատասխանատու մենեջերը
Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքերի կառավարման հարցով Google ընկերության փոխնախագահ Հյուգո Բարան հեռանում է ընկերությունից, գրում է Обозреватель-ը։
Բարան, որն աշխատել է ընկերությունում 2008-ից, կարող է աշխատանքի անցնել Xiaomi ընկերությունում՝ MIUI օպերացիոն համակարգի հիման վրա գործող սմարթֆոններ արտադրող չինական ընկերություն, որն Android-ի ճյուղն է։
Google ընկերությունում Բարայի հրաժարականը հաստատել են, սակայն չեն պարզաբանել նրա հաջորդ աշխատավայրը։
«Մենք Հյուգո Բարային ամենայն բարիք ենք մաղթում։ Ընկերությունում նրա կարիքը կզգացվի, սակայն մենք ուրախ ենք, որ նա մնում է Android-ի էկոհամակարգում»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։










