Բրազիլացի աստղագետները հայտնել են, որ հայտնաբերել են Արևի ճշգրիտ նմանակին

00:12 • 29.08.13

Բրազիլացի աստղագետները, ուսումնասիրելով «Արծեղջյուր» համաստեղության կազմի մեջ մտնող աստղը, պարզել են, որ այն Արևի ճշգրիտ «նմանակ է», որը սակայն մեր աստղից մեծ է 4 մլրդ տարով, ասվում է Astrophysical Journal Letters պարբերականում հրապարակված հոդվածում, տեղեկացնում է РИА Новости-ն:


Սան Պաուլոյի համալսարանի գիտնական Խորխե Մենեդեսը և նրա գործընկերները VLT աստղադիտակի միջոցով ուսումնասիրել են Արևին շատ նման երկու աստղերը՝ «Կարիճի» համաստեղության 18 աստղը, որը 2,9 մլրդ տարեկան է և «Այծեղջյուրի» HIP 102152-ը, որը 8,2 մլրդ տարեկան է: Գիտնականներին ավելի շատ հետաքրքրել է տարեց աստղը, որը թույլ կտա պարզել՝ ինչ կլինի նաև Արևի հետ տարիներ հետո:


Նրանք բացահայտել են, որ տարիների ընթացքում աստղի վրա պակասում է լաթիումի պարունակությունը, քանի որ Արևի վրա այն ավելի շատ է, քան իր տարեց «նմանակի» վրա:


Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ HIP 102152-ի քիմիական բաղադրությունը տարբերվում է մյուս աստղերից, և այն ավելի շատ նման է Արևին: Եվ Արևի, և HIP 102152-ի վրա բացակայում են այնպիսի նյութեր, որոնք կան երկնաքարերի մեջ և Երկրի վրա: Սա թույլ է տալիս գիտնականներին եզրակացնել, որ HIP 102152 շուրջը ևս կարող են Երկրի նման մոլորակներ պտտվել: 

 

Բրազիլացի աստղագետները հայտնել են, որ հայտնաբերել են Արևի ճշգրիտ նմանակին