Ինչպես մուտք գործել ինտերնետ և մնալ աննկատ. 1 մլն մարդ անում է դա
Business Insider-ը հայտնել է, թե ինչպես դառնալ արդեն 1 մլն-ից ավելի այն մարդկանց թվից, ովքեր մուտք են գործում ինտերնետ, բայց զերծ մնում ասենք ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կողմից հսկվելուց և առհասարակ՝ աննկատ մնում:
Դրա համար խորհուրդ է տրվում Tor անանուն բրաուզերը ինտերնետին միանալու համար: Դրանից այժմ օգտվում է 1,2 մլն մարդ: Այս ցուցանիշը կտրուկ աճի հետևանք է, ինչն էլ իր հերթին հետևանքն է այն լուրերի, որոնց համաձայն ԱՄՆ-ի համապատասխան ծառայությունները վերահսկում են մեր ելումուտը ինտերնետ:
Tor-ն անանունություն է ապահովում ձեր տրաֆիկը ձեզ մատուցելուց առաջ «պտտեցնելով» աշխարհում: Այս կերպ օգտատիրոջ ինքնությունն ու բրաուզինգի պատմությունը միմյանց հետ չեն կապվում:
Ի սկզբանե` հունիսին, Tor-ից 600 հազար մարդ էր օգտվում:










