Volvo-ն գաղտնազերծել է նոր կուպեն
Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը որոշել է չսպասել մինչև հաջորդ ամիս Ֆրանկֆուրտում բացվելիք ավտոսրահն ու գաղտնազերծել է իր նոր կուպեն, որի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում, գրում է Euromag-ը։
Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Concept Coupe-ի արտաքին դիզայնն իր մեջ համադրում է ժամանակակից ոճային միտումներն ու անցած դարի 60-ական թվականներին լայն ճանաչում ունեցող P1800 կուպեին բնորոշ գծերը։
Ինչ վերաբերում է մեքենայի ներքին հարդարանքին, ապա այնտեղ կա ոչ մեծ սենսորային էկրան, իսկ սրահը երեսպատված է բնական նյութերով։










