Հայտնի է դարձել աշխարհում ամենատարածված և նվազ վտանգավոր թմրանյութը

00:29 • 30.08.13

Իրականացվել է աշխարհում համաշխարհային ընդգրկման 1-ին հետազոտությունն այն հարցի շուրջ, թե որ թմրանյութն է ամենից մեծ ժողովրդականություն վայելում, հայտնում է Associated Press-ը: Պարզվել է՝ դա մարիխուանան է, որը նաև ամենաանվտանգն է:


Աղբյուրն ընդգծում է, որ խոսքը ապօրինի միջոցների մասին է, այլ ոչ թե օրինակ վիկոդինի պես ցավազրկողների: Նշվում է նաև, որ վիկոդինը, օքսիկոնտինը և կոդեինը մահացու միջոցներն են, և հետազոտությունը նպատակ է ունեցել պարզել նաև, թե որն է նվազ վտանգավոր թրմամիջոց:


Վաշինգտոնի համալսարանի Առողջաչափման ու էվոլյուցիայի ինստիտուտի աշխաատանքից պարզվել է, որ 20-30 տարեկան տղամարդիկ ամենից հաճախ ապօրինի թմրամիջոցներ են օգտագործում: Թմրամոլությունը, ըստ հետազոտության, ամենից տարածվածն է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրիտանիայում և Ռուսաստանում, իսկ ամենաքիչ տարածումն ունի Ասիայում ու Աֆրիկայում:


Հետազոտության համաձայն՝ թմրանյութերի դեմ խիստ օրենքներով երկրներում թմրամոլների ավելի մեծ մահացություն կա, քան վերականգնողական ծրագրերով երկրում:
 

Հայտնի է դարձել աշխարհում ամենատարածված և նվազ վտանգավոր թմրանյութը