Հայաստանում տեսախցիկը կովկասյան ընձառյուծ է ֆիքսել վայրի բնության մեջ (տեսանյութ)

19:23 • 30.08.13

Երկու ամիս տևած տեսահսկումից հետո Հայաստանում տեսախցիկները կովկասյան ընձառյուծ են որսացել վայրի բնության մեջ, հայտնում է worldlandtrust.org-ը:

 

Հետաքրքրական է, որ կատվազգիին տեսախցիկը որսացել է օրը ցերեկով:

 

Համարվում է, որ կովկասյան ընձառյուծ Իրանի տարածքում մնացել է 400-800 առանձնյակ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի տարածքում՝ մոտ 25:

 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանն այս առիթով ասել է. «Ընձառյուծը գոյություն ունի, և այժմ փաստ է, որ նա այս տեղանքն ընտրել է իբրև ապահով հանգրվան»: Խաչատրյանը Tert.am-ին մանրամասնեց, որ տեղանքը, որտեղ ֆիքսվել է կենդանին, Խոսրովի պետական արգելոցի հարավ-արևմտյան սահմանի մոտ է:

 

Նկարահանված ընձառյուծն արու է, և ընկերության ղեկավարը հույս է հայտնել, որ շուտով նաև էգին կֆիքսեն:


 

Հայաստանում տեսախցիկը կովկասյան ընձառյուծ է ֆիքսել վայրի բնության մեջ (տեսանյութ)