Գիտնականները Գրենլանդիայում սառցաշերտի տակ 750 կմ երկարությամբ կիրճ են հայտնաբերել (լուսանկար)
Բրիսթոլի համալսարանի (Միացյալ Թագավորություն) գիտնականները Գրենլանդիայի սառույցի շերտի տակ հսկայական կիրճ են հայտնաբերել, ասվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում, տեղեկացնում է ABC.es-ը:
Կիրճի երկարությունը հասնում է 750 կմ-ի, իսկ որոշ գոտիներում այն ունի 800 մետր խորություն, որը հավասար է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի «Մեծ կանյոնի» որոշ հատվածների խորությանը:
Գիտնականները կարծում են, որ կիրճը առաջացել է նախքան Գրենլանդիայի՝ սառցաշերտով պատվելը միլիոնավոր տարիներ առաջ, և այն ունի գետային հոսքի հետքեր:
Գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել հեռավոր կղզու սառցաշերտի տակ գտնվող համակարգը՝ օգտվելով ՆԱՍԱ-ի օդային ռադարների տվյալներից:











