Գիտնականներն առաջին անգամ լաբորատոր պայմաններում ուղեղ են աճեցրել (լուսանկար)

08:27 • 30.08.13

Գիտնականներն առաջին անգամ լաբորատոր պայմաններում մարդկային փոքր ուղեղներ են ստեղծել մաշկի բջիջներից՝ մարդու օրգանիզմի ամենաբարդ օրգանի զարգացման ուսումնասիրության նախագծի շրջանակներում, հայտնում է The Independent-ը:


Ստեղծված ուղեղների չափսերը չեն գերազանցում 3-4 մմ-ը, սակայն գիտնականները նշում են, որ զարգացվածությամբ այն հավասարազոր է հղիության շրջանում 9 շաբաթական սաղմի ուղեղին: Նորաստեղծ օրգանները իրական սաղմնային ուղեղի եռաչափ կառուցվածք ունեն:


Գիտնականները պարզունակ ուղեղն անվանել են «ուղեղային օրգանոիդներ»՝ մեկնաբանելով, որ ապրող օրգանները դեռևս չեն կարող նկարագրվել որպես իրական մարդկային ուղեղներ՝ օժտված ինքնագիտակցության հատկությունով:


Գիտնականները նշում են, որ իրենց նպատակը իրական չափսերի ուղեղ ստեղծելը չէ, այլ ուսումնասիրել ուղեղների բարդ կառուցվածքը:


Փոքր ուղեղները ստեղծվել են մաշկային բջիջներից, որոնցից նախ գիտնականները ստացել են ցողունային բջիջներ: Ապա դրանք հագեցվել են քիմիական խթանիչներով՝ զարգացնելու հասուն ուղեղային բջիջներ, որոնք սովորաբար ինքնուրույն են զարգանում սաղմնային ուղեղի թաղանթում:

 


 

Գիտնականներն առաջին անգամ լաբորատոր պայմաններում ուղեղ են աճեցրել (լուսանկար)