Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ը կշրջապատվի սառցե հսկայական պատով
«Ֆուկուսիմա» ատոմակայանը շահագործող ճապոնական Տերսո ընկերությունը ծրագրում է մինչև 2015 թվականը ատոմակայանը շրջապատել ստորգետնյա սառցե պատով՝ սառեցնելով հողը էլեկտրակայանի շուրջ: Ընկերությունը նաև ծրագրեր ունի մինչև 2015 թվականը գործարկել ջրի մաքրման ավելի արդյունավետ համակարգ և պահպանման նոր ավազաններ կառուցել, հաղորդում է InoPressa-ն՝ հղում կատարելով Frankfurter Rundschau-ին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 11-ին ավերիչ ցունամիի արդյունքում ճապոնական ԱԷԿ-ում վթար էր տեղի ունեցել: Վերջին սկանդալը կապված էր մոտ 300 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի հետ, որը աննկատ դուրս է հոսել վնասված ավազանից, ինչը վկայում է այն մասին, որ Տերսոն չի կարող միայնակ լուծել ԱԷԿ-ի հետ կապված խնդիրները, գրում է պարբերականը:
Տերսոն ռադիոակտիվ ջրերի մաքրման խնդրի դեմ պայքարում է աղետի հենց առաջին օրվանից: Մաքրող խմբերը ռեակտորի տանկերներից և ստորգետնյա հարկերից օրական դուրս են բերում 400 տոննա ջուր: Առկա ավազանները կարող են ընդունել 380.000 տոնա ջուր, սակայն դրանք արդեն լցվել են 85%-ով:










