Նոր iPhone-ները վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 20-ից. ԶԼՄ-ներ

14:46 • 30.08.13

Ամերիկյան Apple ընկերության նոր iPhone սմարթֆոնները՝ «սովորական» iPhone 5S-ն ու բյուջետային iPhone 5C-ն, վաճառքում կհայտնվեն արդեն սեպտեմբերի 20-ից, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով 3 աղբյուրի։

 

Աղբյուրներից մեկը՝ ճապոնական Nikkei գործարար թերթը, հայտնում է, որ բացի ԱՄՆ-ից սմարթֆոնների վաճառքը կսկսվի միանգամից մի քանի երկրում, այդ թվում նաև Ճապոնիայում։

 

 Իսկ ամերիկյան T-Mobile օպերատորն արգելել է իր աշխատակիցներին հանգստի մեկնել սեպտեմբերի 20-22-ը, ինչը ևս վկայում է այն մասին, որ նոր iPhone-ները հենց այդ ժամանակ են վաճառքի հանվելու։

 

Բացի այդ, պետք է հաշվի առնել Apple-ի նախորդ տարիների փորձը, երբ բոլոր iPhone-ները (բացի iPhone 4-ից) վաճառքում են հայտնվել շնորհանդեսից հետո առաջին ուրբաթ օրը։

 

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ սարքերի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։
 

Նոր iPhone-ները վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 20-ից. ԶԼՄ-ներ