Nintendo 2DS. ներկայացվել է մատչելի գնով նոր խաղային կցորդ
Ճապոնական Nintendo ընկերությունը թողարկել է նոր խաղային կցորդ, որը հնարավորություն է տալիս խաղալ DS-ի և 3DS-ի համար հասանելի բոլոր խաղերը՝ առանց եռաչափ էֆեկտների։
Ընկերությունն ընդգծել է, որ նորույթը՝ 2DS-ը, նախատեսված է հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են խաղալ՝ սարքի դիմաց վճարելով համեմատաբար քիչ գումար։
Նորույթի գինը 130 դոլար է, ինչը 40 դոլարով էժան է 3D տարբերակից։ Այն վաճառքի կհանվի հոկտեմբերի 12-ին՝ կարմիր, սպիտակ, կապույտ և սև գույներով։










