Nokia-ն մեքենաների համար նավիգացիոն համակարգ կներկայացնի
Ֆիննական Nokia ընկերությունը ներկայացրել է մեքենաների համար նախատեսված նավիգացիոն Connected Driving համակարգը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ընկերության մամլո հաղորդագրությունը:
Համակարգը կազմված է 3 բաղադրիչներից՝ Here Auto, Here Auto Cloud և Here Auto Companion: Առաջին բաղադրիչը՝ HERE Auto-ն, համակարգ է, որը արտադրողները կարող են ներդնել իրենց մեքենաների մեջ:
Երկրորդ բաղադրիչը՝ HERE Auto Cloud-ը, իրական ժամանակում ցույց է տալիս վարորդին անհրաժեշտ տեղեկությունները, իսկ 3-րդ բաղադրիչը՝ HERE Auto Companion-ը, գործում է 2 տարբերակով՝ բջջային և վեբ-հավելվածի տեսքով: Ծրագիրը նախատեսվում է օգտագործել մեքենայից դուրս:
Connected Driving-ը կներկայացվի Ֆրանկֆուրտյան ավտոսրահում, որը տեղի կունենա սեպտեմբերից 10-22-ը: Հաղորդվում է, որ Nokia-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել մի քանի ավտոարտադրողների հետ:










