Արևային մարտկոցներով «զինված» աշխարհի խոշորագույն նավը ռեկորդ է սահմանել՝ 22 օրում անցնելով Ատլանտյան օվկիանոսը (լուսանկարներ)
Արևային 809 մարտկոցներով «զինված» աշխարհի խոշորագույն նավն ընդամենը 22 օրում հատել է Ատլանտյան օվկիանոսը՝ ռեկորդ սահմանելով, գրում է Daily Mail-ը։

MS Tûranor PlanetSolar էկո-նավի ռեկորդն արդեն գրանցվել է հանրահայտ Գինեսի գրքում։ Նավն իր ճամփորդությունը սկսել է Ֆլորիդայից՝ նպատակ ունենալով գերժամանակակից սարքերի միջոցով ուսումնասիրել օվկիանոսի ջրերն ու կլիմայական փոփոխությունները։

Ճամփորդության ժամանակ նավում են գտնվել մի խումբ գիտնականներ, այդ թվում նաև Ժնևի համալսարանից։
Այժմ արևային մարտկոցներով «զինված» նավը գտնվում է Լոնդոնում, ինչից հետո կուղևորվի Փարիզ։














