YouTube-ը նոր ապրանքանշան ունի

15:34 • 30.08.13

Google կորպորացիային պատկանող YouTube տեսահոսթինգը նոր ապրանքանշան ունի, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:


Նոր ապրանքանշանն արդեն տեղադրվել է YouTube-ի Facebook-ի ու Twitter-ի էջերում:

 

Ապրանքանշանն իրենից ներկայացնում է ֆիրմային «պղպջակը», որում մեկնարկի սլաքն է:

 

Ավելի վաղ նոր ապրանքանշաններ էին ձեռք բերել YouTube-ի բջջային տարբերակներն iOS ու Android օպերացիոն համակարգերի համար: Փոխվել է նաև դիտարկիչի համար նոր պատկերակը:

 

Հետաքրքրական է, որ YouTube-ի էջում դեռ հին ապրանքանշանն է: 2006-ին գործարկված YouTube-ի ապրանքանշանը ընդամենը մեկ անգամ է փոխվել: Դա եղել է 2011-ին:
 

YouTube-ը նոր ապրանքանշան ունի