ԱՄՆ-ում երկգույն ծովախեցգետին են հայտնաբերել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Մեյն նահանգի լողափերում հայտնաբերվել են կապույտ, նարնջագույն և նույնիսկ ալբինոս ծովախեցգետիններ, սակայն վերջերս գտնված ծովային կենդանին առավել մեծ զարմանք է առաջացրել, տեղեկացնում է Associated Press-ը:
Փորթլենդի հետազոտական ինստիտուտում ցուցադրվող ծովախեցգետինը երկգույն է՝ այն ծովախեցգետինը կիսով չափ սև, կիսով չափ՝ նարնջագույն:
Ծովախեցգետինն իսկապես հազվագյուտ տեսակ է, նշում են ինստիտուտի մասնագետները: Նրանց խոսքով՝ այսպիսին կարող է լինել 50 մլն ծովախեցգետիններից մեկը: Ավելի հազվադեպ հանդիպում են միայն ալբինոս տեսակները:













