Pavlov Poke. էլեկտրաշոկային նոր միջոց համացանցային կախվածության դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

08:49 • 31.08.13

Հասկանալով, որ աշխատանքային օրերին չափազանց շատ ժամանակ են անցկացնում Facebook-ում, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի երկու ուսանողներ ստեղծել են Pavlov Poke հարմարանքը, գրում է Oddity Central-ը:

 

Հեղինակներն իրենք միլիոնավոր մարդկանց պես կախվածություն ունեն սոցիալական մեդիայից: Հաշվելով, որ իրենք շաբաթական 50 ժամ անցկացնում են Facebook սոցիալական կայքում, երիտասարդները որոշում են նոր եղանակով պայքարել համացանցից կախվածության դեմ: Երիտասարդների գյուտը՝ Pavlov Poke-ը ստեղնաշարի հարմարանք է, որը էլեկտրական ազդակներ է ուղարկում օգտատիրոջ ձեռքին, երբ մարդ շատ երկար է մնում համացանցում: Այն իրենից ներկայացնում է ձեռքերի համար նախատեսված վահանակ՝ ամրացված ստեղնաշարի վրա:  Նորարարության հեղինակների խոսքով՝ էլեկտրաշոկը ստիպում է արձագանքել, սակայն բացարձակապես անվնաս է:

 

Նորարարությունը երիտասարդներն անվանել են հայտնի ռուս հոգեբան Իվան Պավլովի անունով, ով շների վարքագիծն ուսումնասիրող հետազոտության հեղինակն է:

 


 

 

Pavlov Poke. էլեկտրաշոկային նոր միջոց համացանցային կախվածության դեմ (լուսանկարներ, տեսանյութ)