Մեծ Բրիտանիայում գետի մոտ 5.000 տարվա հնության գանգ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Պատահական անցորդը Վորչեսթերշիրում (Անգլիա) գտնվող գետի ափին հայտնաբերել է 5.000 տարվա հնության, հիանալի վիճակում պահպանված մարդու գանգ, գրում է Daily Mail-ը:
Մասնագետների կարծիքով՝ այս հնագույն գանգը բացառիկ գտածո է, որովհետև ներքին մակերեսի վրա դեռևս հնարավոր է տեսնել արյան անոթների հետքերը:
Ենթադրություններ կան, որ գանգը պատկանել է միջին տարիքի կնոջ, ով ապրել է նեոլիթյան ժամանակաշրջանում՝ այն ժամանակ, երբ կառուցվել է Սթոունհենջը:
Այս գանգը բազմաթիվ հարցեր է առաջացրել գիտնականների մոտ, որոնցից մեկն այն է, թե որտեղից է այն:
Հնագետ Նիք Դաֆերնի խոսքով, երբ ինքն առաջին անգամ տեսել է գանգը, կարծել է, որ այն անգլո-սաքսոնական է կամ ռոմանական, սակայն գույնի պատճառով համոզված է, որ այն շատ հին է:
Հնագետներին զարմացրել է, երբ ռադիոածխածնային ուսումնասիրությունը պարզել է, որ այն պատկանում է Ք.ա. 3.338-ից 3.035 թվականներին:
Գիտնականների խոսքերով՝ այն չափազանց լավ է պահպանվել, և անհավատալի է, որ այդքան ժամանակ եղած լինի գետում:
Նրանց կարծիքով՝ կարելի է ենթադրել, որ մոտակայքում նեոլիթի ժամանակաշրջանին պատկանող գերեզման կա:













