Ամերիկյան ընկերությունը առաջին անգամ թարմ շոկոլադ կառաքի տիեզերագնացների համար
Ամերիկյան ընկերությունն այս շաբաթ առաջին անգամ առաքում կիրականացնի տիեզերական տարածություն՝ Միջազգային տիեզերակայանում գտնվող ամերիկյան տիեզերանավի անձնակազմին թարմ շոկոլադ մատակարարելու նպատակով, հայտնում է The Independent-ը:
Առաքումը կիրականացվի Cygnus բեռնատար օդանավի միջոցով, որը տիեզերք կուղարկվի Orbital Sciences Corp ընկերության կողմից:
Նախատեսվում է այն կրող անօդաչու կառավարվող հրթիռն արձակել չորեքշաբթի: Ըստ ընկերության կանխատեսումների՝ այն իր նպատակակետին կհասնի այս կիրակի:










