Ճապոնացի գիտնականները կյանքի տևողությունը երկարացնելու եղանակ են գտել
Ճապոնիայի Գենետիկայի ազգային ինստիտուտի գիտնականները կյանքի տևողությունը երկարացնելու եղանակ են հայտնաբերել՝ օրգանիզմի գենետիկ կոդը փոփոխության ենթարկելու միջոցով, հայտնում է Actualidad.rt-ն:
Ճապոնացի գիտնականների խումբը ուսումնասիրության է ենթարկել կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող ամենափոքր բջիջները՝ ռիբոսոմները, որոնք պատասխանատու են կենսական պրոտեինների սինթեզի համար:
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ օրգանիզմի ծերացումը գրեթե միշտ ուղեկցվում է ռիբոսոմների անկայուն վարքագծով: Փորձի արդյունքում ճապոնացիները այդ անկայունությունն ուղղելու եղանակ են գտել՝ փոփոխելով գենետիկ կոդի հատկությունները:
Փորձի ընթացքում նրանց հաջողվել է երկարացնել սնկի բորբոսի կյանքի տևողությունը 24 ժամից մինչև 3 օր:










