Բրիտանացի ջրասուզորդը կարողացել է լուսանկարել (լուսանկարներ)
Վառ կանաչ օձաձուկ, առկայծող կարմիր ձուկ և դեղին կորալներ. բրիտանացի ջրասուզորդը կարողացել է լուսանկարել Ֆիլիպինների և Թաիլանդի ջրերում ապրող լուսարձակող արարածներին, ներկայացնում է Daily Mail-ը:
Օգտագործելով հատուկ ստորջրյա լուսանկարահանումների համար նախատեսված տեխնիկան՝ վերջինս ընդգծել է ծովային կենդանիների լուսարձակող հատկությունը:
Վառ կանաչ, կարմիր և դեղին գույները ավելի են խտացվել և ընդգծվել ուլտրամանուշակագույն լույսի ներքո: Սովորական ցերեկային լույսի ներքո դիտելիս այս արարածներից շատերը բաց շագանակագույն կամ բեժ գույնի են երևում: Սակայն հատուկ տեխնիկայով լուսանկարելու դեպքում, դրանք վերափոխվում են վառ գույնի կենդանիների:










