Նիդեռլանդացի դիզայները մոդուլային հեռախոսի նախագիծ է առաջարկել (տեսնյութ)

00:00 • 01.09.13

Նիդեռլանդացի դիզայներ Դեյվ Հաքենսը առաջարկել է Phonebloks-ի, այսինքն՝ տարբեր մասերից բաղկացած հեռախոսի գաղափարը, ներկայացնում է Lenta.ru-ն:


Հաքենսի նախագծած հեռախոսի յուրաքանչյուր բաղադրիչ մաս, օրինակ էկրանը, Wi-Fi-ը, Bluetooth-ը, ալեհավաքը, տեսախցիկը, գտնվում է առանձին մոդուլի մեջ: Իսկ բոլոր մոդուլները միացված են ընդհանուր հիմքին՝ պլատային:


Ըստ դիզայների՝ մոդուլային կառուցվածքը թույլ է տալիս հեշտությամբ փոխարինել շարքից դուրս եկած բաղադրիչը և հնարավորություն է ընձեռում ստեղծել հեռախոս՝ ըստ անհատի նախընտրությունների:


Հաքենսը ենթադրում է, որ փոխարինվող մասերը կարտադրեն տարբեր ընկերություններ: Այսպիսով, յուրաքանչյուր ընկերություն կարտադրի իր մասնագիտացմանը համապատասխան բաղադրիչը, իսկ ընդհանուր ջանքերի արդյունքում հնարավոր կլինի ստեղծել «լավագույն հեռախոսն աշխարհում»:

 

Նիդեռլանդացի դիզայները մոդուլային հեռախոսի նախագիծ է առաջարկել (տեսնյութ)