Samsung-ը «կանջատի» գողացված սմարթֆոններն ու պլանշետները

13:31 • 01.09.13

Հարավկորեական Samsung ընկերությունը մոտ ապագայում մտադիր է իր սմարթֆոններում ու պլանշետային համակարգիչներում տեղադրել մի կոճակ, որը հնարավորություն կտա  գողանալու դեպքում վերջնական անջատել, գրում է Daily Mail-ը։

 

Հարավային Կորեայի իշխանությունները, փորձելով պայքարել օրեցօր աճող գաջեթների գողությունների դեմ, դիմել են տեխնոլոգիական հսկային՝  օգնություն ստանալու նպատակով։

 

Արդյունքում Samsung-ը որոշել է նման կոճակ տեղադրել իր հետագա արտադրանքում, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր ընկերության գլխավոր մրցակիցը՝ ամերիկյան Apple-ը։

 

Կոճակը կանջատվի բջջային օպերատորի կողմից, ինչից հետո գողը չի կարողանա օգտագործել իրեն չպատկանող սարքը։