Ջրի օգտագործումը դիետայի ժամանակ նպաստում է նիհարելուն. հետազոտություն
Գերմանացի գիտնականների խումբը առաջին անգամ բացահայտել է, որ ջուր խմելը նպաստում է նիհարելուն, տեղեկացնում է ABC.es-ը:
Բեռլինի համալսարանական կլինիկայի գիտնականների կատարած հետազոտությունը, որը հրապարակվել է The American Journal of Clinical Nutrition ամսագրում, պարզել է, որ ջրի պարբերաբար ընդունումը դիետայի ընթացքում արագացնող դեր է կատարում:
Փորձի մասնակից գիտնականը նշում է, որ ցանկացած դիետայի ժամանակ միշտ խորհուրդ է տրվում շատ ջուր օգտագործել, սակայն մինչ այժմ դա գիտականորեն հիմնավորված չի եղել:
Վերլուծելով շուրջ 5000 գիտական հոդվածների տվյալները և ուսումնասիրություն իրականացնելով մարդկանց շրջանում՝ փորձագետները հաստատել են, որ ջուր օգտագործելը դիետայի ժամանակ արագացնում է նիհարելու գործընթացը:
Վերջիններս ուսումնասիրել են տարբեր դիետաների արդյունքում հաջողության հասած մարդկանց օգտագործած ջրի միջին քանակը և պարզել, որ նրանք, ովքեր օրական ավելացրել են իրենց խմած ջրի քանակը, նիհարել են 1-2 կգ-ով ավելի, քան նրանք, ովքեր նույն քանակությամբ ջուր են խմել:










