Acer-ը ներկայացրել է 4K կետայնությամբ նկարահանող առաջին սմարթֆոնը

22:06 • 02.09.13

Acer ընկերությունը ներկայացրել է Liquid S2 սմարթֆոնը, որն առաջինն է, որ կարող է տեսանյութ նկարահանել 4K կետայնությամբ (3840 x 2160), հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Engadget կայքին, որը հրապարակել էր Acer-ի մամլո հաղորդագրությունը:


4K նկարահանումը կատարում է սմարթֆոնի 13 մեգապիկսելանով տեսախցիկը: Բացի 4K-ից հեռախոսով հնարավոր է նկարահանել Full HD տեսահոլովակներ և ստեղծել 27 մեգապիկսելանոց պանորամաներ:


Liquid S2-ը ունի 4 միջուկային Snapdragon 800 պրոցեսոր՝ 2 գիգաբայթ օպերատիվ և 16 գիգաբայթ ներքին հիշողությամբ: Սմարթֆոնում հնարավոր է օգտագործել microSD քարտեր, որոնց տարողունակությունը կազմում է 128 գիգաբայթ: Հեռախոսը ոնի 6 դույմանով էկրան, որի կետայնությունը կազմում է 1920x1080:


Նոր սմարթֆոնը դարձել է Liquid S շարքի 2-րդ սարքը: Առաջին սարքը՝ Liquid S1-ը, Acer-ը ներկայացրել է Computex ցուցադրությունում: Նոր սարքը աշխատում է Android 4.2.2-ով և վաճառքում կհայտնվի 2013 թվականի հոկտեմբերին: Դեռևս հայտնի չէ, թե որքան այն կարժենա:
 

Acer-ը ներկայացրել է 4K կետայնությամբ նկարահանող առաջին սմարթֆոնը