Ձերբակալվել են HTC ընկերության դիզայներները

11:09 • 02.09.13

Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ձերբակալել են HTC ընկերության մի քանի առաջատար դիզայներների, որոնք պատրաստվում էին ազատվել աշխատանքից։ Նրանց կասկածում են կոմերցիոն գաղտնիքներ գողանալու և խարդախության համար։

 

Հարցաքննվել է 5 մարդ, որոնց թվում՝ արտադրանքի դիզայնի գծով փոխնախագահ Թոմաս Ցզյանը, մշակումների գծով տնօրեն Վու Ցզյան Հուն, ինչպես նաև ավագ մենեջեր Ջասթին Հուանը, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Արդյունքում Ցզյանը և Վուն կալանքի տակ են առնվել, իսկ մյուսները գրավի դիմաց ազատ են արձակվել։ Նրանց գրասենյակներում անցկացվել է խուզարկություն։

 

Կասկածյալները պատրաստվում էին հիմնել իրենց սեփական Xiaoyu անվանումով ընկերությունը, որը մասնագիտացած կլիներ բջջային հեռախոսների գծով։ HTC ընկերությունից նրանք պատրաստվում էին ազատվել մի քանի օր առաջ՝ անմիջապես կես տարվա բոնուսների վճարումից հետո։

 

«Ընկերությունն իր աշխատակիցներից ակնկալում է ազնվություն։ Ընկերության նյութական և ինտելեկտուալ սեփականության պաշտպանությունը, ինչպես նաև գաղտնիությունը և անվտանգությունը յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատվության հիմքն են»,- հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

 

Այժմ գործը քննում են համապատասխան մարմինները։


 

Ձերբակալվել են HTC ընկերության դիզայներները