Եվրոպացի տղամարդիկ 1870-ականներից ի վեր 11 սանտիմետրով ավելի բարձրահասակ են դարձել

10:28 • 02.09.13

Մասնագետները պարզել են, որ 19-րդ դարի կեսերից ի վեր եվրոպացի տղամարդկանց միջին հասակը 11 սանտիմետրով ավելացել է, գրում է BBC-ն:

 

Oxford Economic Papers-ում տպագրված հոդվածի տվյալները հավաքագրվել են 15 եվրոպական երկրների հարյուր հազարավոր տղամարդկանցից՝ օգտվելով 1870-ականներից մինչև 1980-ականների տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ զինվորական գրառումներից և բնակչության հարցումներից:

 

Գիտնականներն ուսումնասիրել են միայն տղամարդկանց հասակի տվյալները, քանի որ կանանց մասին պատմական շատ քիչ տվյալներ են եղել գրանցված:

 

Հիմնական պատճառը, ըստ մասնագետների, հիվանդացության իրավիճակի բարելավումն է և բժշկության զարգացումը։ Նրանց խոսքերով՝ այլ գործոններից են ավելի բարձր եկամուտը, սանիտարական ավելի լավ կենսապայմանները և առողջության ու սննդի մասին ավելի լավ իրազեկվածությունը:

Եվրոպացի տղամարդիկ 1870-ականներից ի վեր 11 սանտիմետրով ավելի բարձրահասակ են դարձել