Բացահայտվել են ներկայիս և սպասվող iPad-ի հիմնական տարբերությունները (լուսանկար, տեսանյութ)

19:42 • 04.09.13

YouTube-ում հայտնված տեսանյութը պարզաբանում է, թե ինչպիսին կլինի Apple-ի նոր iPad-ը, որը կներկայացվի այս աշնանը, գրում է Business Insider-ը:

 

Բլոգերները Apple-ի նոր սարքավորումը անվանում են iPad 5: Unbox Therapy-ի ներկայացրած տեսագրությունում նկարագրվում է ընկերության նոր սարքավորումը, որը iPad-ի ներկայիս մոդելից ավելի բարակ է, իսկ լայնությունը 17 սմ է՝ ի տարբերություն ներկայիս 18.5 սմ-ի:

 

Այն կունենա էկրանի ավելի բարակ  շրջանակ և նույն չափսի էկրան և ավելի հեշտ կլինի պահել մեկ ձեռքում: 

 


 

Բացահայտվել են ներկայիս և սպասվող iPad-ի հիմնական տարբերությունները (լուսանկար, տեսանյութ)