Lexus-ը գաղտնազերծել է իր ամենափոքր քրոսովերը (լուսանկարներ)

21:17 • 04.09.13

Lexus-ի ղեկավարությունը որոշել է իր ուժերը փորձել փոքր քրոսովերների շուկայում: Ապագա մոդելի տեսքը ցույց տալու համար ընկերությունը Ֆրանկֆուրտյան ավտոսրահում կցուցադրի հերթական կոնցեպտը, հաղորդում է Вести.ru-ն:

 

 

Հեղինակները նշում են, որ LF-NX-ի դիզայնը մատնանշում է L-Finess դիզայներական փիլիսոփայության հետագա զարգացման ուղին: Ըստ հեղինակների, թափքի ուրվագծերը հանրությանը պետք է հիշեցնեն «ատլետիկ» սպորտային կուպե:

 

 

Lexus-ի ներկայացուցիչները նաև նշել են, որ LF-NX-ը կստանա հիբրիդային շարժչի նոր մոդիֆիկացիա, որը հարմարեցված է քրոսովերներում կիրառելու համար: Սպասվում է, որ այդ շարժիչը կունենա 223 ձիաուժ հզորություն և բաղկացած կլինի 2.5 լիտր աշխատանքային ծավալով V6 և էլեկտրական շարժիչներից:




 

Lexus-ը գաղտնազերծել է իր ամենափոքր քրոսովերը (լուսանկարներ)