Samsung-ն այսօր պաշտոնապես ներկայացրել է իր «խելացի» ժամացույցը (տեսանյութ)

23:48 • 04.09.13

Samsung ընկերությունն այսօր ներկայացրել է արդեն իսկ հայտնի Galaxy Gear-ը՝ «խելացի ժամացույցը»: Սարքը կաշխատի Android համակարգող գործող սմարթֆոնների հետ: Սարքի գունավոր էկրանին կերևան հաղորդագրությունները և ներբեռնված ծրագրերը, այն նաև հնարավոր է օգտագործել զանգեր կատարելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Թողարկելով Galaxy Gear սարքը, Samsung-ը առաջ է անցել Microsoft-ից, Apple-ից և Google-ից, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, նույնպես աշխատում են «խելացի ժամացույցների» ստեղծման ուղղությամբ:


 

Samsung-ն այսօր պաշտոնապես ներկայացրել է իր «խելացի» ժամացույցը (տեսանյութ)