Թևկապ, որը կփոխարինի գաղտնաբառերին, մեքենայի բանալիներին և նույնիսկ դրամապանակներին (լուսանկարներ, տեսանյութ)
Կանադական ընկերությունը մտադիր է փոխարինել համակարգչային գաղտնաբառերը, հեռախոսի կամ պլանշետի ծածկագրերը, մեքենայի կամ տան բանալիները և նույնիսկ դրամապանակը իսկությունը հաստատող թևկապներով, հայտնում է Daily Mail-ը:
Nymi ապարանջանը կարողանում է ճանաչել և վերհսկել կրողի սրտի աշխատանքի ռիթմը, որը նույնքան եզակի է, որքան մարդու մատնահետքը: Ներկառուցված սենսորը կարող է որոշել կրողի գտնվելու վայրը:
Այլ ընկերություններ ևս աշխատում են գաղտնաբառերը փոխարինող ծրագրեր ստեղծելու ուղղությամբ, սակայն այս մեկը կիրառում է կենսաչափական տվյալներ, ինչպիսիք են աչքի թաղանթը, մատնահետքը կամ դիմագծերը:
Շարժական սենսորը կարող է կիրառվել մեքենայի դուռը բացելու կամ հեռուստացույցը միացնելու համար՝ պարզապես շարժելով դաստակը:
Nymi ապարանջանը հնարավոր է նախապես պատվիրել 99 դոլարով: Այն շուկայում կհայտնվի 2014-ի սկզբին:















