Nokia-ն «սպառնացել» է Android-ին KitKat-ի գովազդի ծաղրանմանակմամբ
Ֆիննական Nokia ընկերությունը ծաղրանմանակում է արել՝ նվիրված Android օպերացիոն համակարգի նոր տարբերակի անվանը, գրում է gazeta.ru-ն: Հայտնի է, որ օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակն ունենալու է KitKat անվանումը:
NokiaHomebase-ի Twitter-ի էջում հրապարակվել է հումորային գովազդը, որտեղ մեջբերվում է KitKat-ի կարգախոսի առաջին մասը՝ «Ընդմիջում արա»: Սակայն շոկոլադի փոխարեն հեղինակները «կոտրել» են Galaxy S3-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Android-ի համար Kit Kat անունը հնարավոր է դարձել Google-ի և Nestle ընկերության միջև գործընկերային պայմանագիր ստորագրելուց հետո:










