Yahoo ընկերությունը 18 տարվա ընթացքում առաջին անգամ փոխել է իր պատկերանշանը

13:25 • 05.09.13

Yahoo ընկերությունը 18 տարվա ընթացքում առաջին անգամ փոխել է իր պատկերանշանը։

 

Թարմացված պատկերանշանը ներկայացված է 2 տարբերակով՝ մանուշակագույն տառեր սպիտակ ֆոնին և սպիտակ տառեր մանուշակագույն ֆոնին։ Yahoo բառի մեջ տառերը չեն հատվում, իսկ բացականչական նշանը թեքված է դեպի աջ, գրում է Газета-ն։

 

«Մենք ցանկանում էինք, որ պատկերանշանը հավատարիմ մնար մեր արմատներին և միևնույն ժամանակ արտացոլեր մեր արտադրանքի զարգացումը»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։

 

Yahoo ընկերության ղեկավար Մարիսա Մայերն իր բլոգում գրել է, որ ընկերության դիզայներների հետ նոր պատկերանշան մշակելն «ուրախ» է անցել։
 

Yahoo ընկերությունը 18 տարվա ընթացքում առաջին անգամ փոխել է իր պատկերանշանը