Apple ընկերությունը կստուգի չինական գործարանի աշխատանքային պայմանները
Apple ընկերության մասնագետները կստուգեն չինական գործարանում աշխատանքային պայմանների վերաբերյալ բողոքները, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Financial Times-ին։
Մի խումբ նյույորքցի ակտիվիստների խոսքով՝ բազմաթիվ աշխատողներ ստիպված են ամսական աշխատել օրենսդրությամբ նախատեսվածից մոտ 100 ժամ ավելի։
Ակտիվիստները հրապարակել են համապատասխան զեկույց՝ կից ներկայացնելով հոլովակ, որում աշխատողները քնած են ընդհանուր ննջարանում։.










