Հեռախոսի հատուկ պատյանի միջոցով հնարավոր կլինի էլեկտրոնային գրքեր կարդալ
Կարդալու համար սարքեր արտադրող PocketBook-ը ներկայացրել է PocketBook CoverReader՝ Galaxy S4-ի համար նախատեսված հատուկ պատյան, որի առանձնահատկությունը այն է, որ նրանում ներդրված է 4.8 դույմանոց էկրան, հաղորդում է Lenta.ru-ն:
Էկրանը տեղադրված է պատյանի ներսի մասում: Էկրանի կետայնությունը կազմում է 800x600: Սմարթֆոնից էկրանին կարող են հայտնվել նամակներ և SMS-ներ, ինչպես նաև էկրանից հնարավոր է կարդալ էլեկտրոնային գրքեր և կայքեր դիտել:
Good eReader-ը մանրամասնում է, որ պատյանի էկրանը պատրաստել է Plastic Logic-ը: Այն պատրաստված է պլաստիկից, ինչի արդյունքում լրացուցիչ ճկունություն ունի:










