Ford-ի ղեկավարը մտադիր չէ դուրս գալ ընկերությունից մինչև 2014 թվականի վերջը

15:52 • 06.09.13

Ford Motor Co.-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալան Մուլալին մտադիր չէ դուրս գալ ընկերությունից մինչև 2014 թվականի ավարտը, հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

 

Bloomberg News-ին ուղղված նամակում Մուլալին հայտնել է, որ մտադիր է իրականացնել ղեկավարի իր պարտականություններն առնվազն մինչև 2014 թվականի ավարտը և շարունակել աշխատել ընկերության ֆինանսական ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

 

Ավելի վաղ սեպտեմբերի 2-ին լրատվական AllThingsD աղբյուրը հաղորդել էր, որ Մուլալին Microsoft Corp.-ի հետ քննարկում է իր հնարավոր նշանակումը ծրագրային ապահովման համաշխարհային առաջատար արտադրողի տնօրենի պաշտոնում։ Օգոստոսի 23-ին Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը հայտարարել էր առաջիկա 12 ամսվա ընթացքում ընկերությունը լքելու մտադրության մասին:

Ford-ի ղեկավարը մտադիր չէ դուրս գալ ընկերությունից մինչև 2014 թվականի վերջը