Խաղաղ օվկիանոսի հատակին գերհրաբուխ է հայտնաբերվել

14:40 • 06.09.13

Ամերիկացի ու ճապոնացի երկրաբանները Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերել են 140 մլն տարի առաջ հանգած Տամու հրաբուխը։

 

Ինչպես հայտնում է Лента-ն, դրա տրամագիծը 625 կմ է, ինչի շնորհիվ այն Երկրի վրա եղած խոշորագույն հրաբուխն է ու իր մեծությամբ 2-րդը՝ Արեգակնային համակարգում։

 

Երկրաբաններն ընդգծել են, որ ուշագրավ է հատկապես այն փաստը, որ իրենց հայտնագործությունը հնարավորություն է տալիս վերանայել պատկերացումներն այն մասին, թե ինչ ծավալի լավա կարող է ժայթքել մի հրաբխից։

 

Մասնագետները չեն բացառում, որ Երկրի վրա կարող են լինել ավելի խոշոր հրաբուխներ, սակայն դրանք հայտնաբերելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ծովի հատակը։