Չինացի «Բասկետբոլային աղջիկը» այժմ քայլում է ոտքերի օգնությամբ (լուսանկարներ)
Չինուհի Կիան Հոնգյանը կորցրել էր երկու ոտքերը 2000-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ նա ընդամենը 4 տարեկան էր: Նրա աղքատ ընտանիքը ստիպված է եղել դիմել հնարամիտ քայլերի, ներկայացնում է Business Insider-ը:
Այս լուսանկարները արվել են 2005-ին, երբ աղջիկը 10 տարեկան էր: Նա սովորել էր քայլել ձեռքերի օգնությամբ՝ հենվելով բասկետբոլի գնդակի վրա: Հարևանները նրան նույնիսկ կնքել էին «բասկետբոլային աղջիկ» մականունով:
Հետագայում աղջկա մասին լուրերը տարածվեցին չինական լրատվամիջոցներում, ինչից հետո բուժման կուրս անցնելով Պեկինում՝ Կիանը նոր ոտքեր ստացավ: Այժմ 18-ամյա չինուհին կարող է ինքնուրույն քայլել իր նոր ոտքերի օգնությամբ:

















