Apple-ի մղձավանջը. Amazon-ը մտադիր է անվճար սմարթֆոններ բաժանել
Առցանց մանրածախ վաճառքի ոլորտի առաջատարներից մեկը՝ Amazon ընկերությունը, մտադիր է արտադրել սեփական սմարթֆոնները և դրանք սպառողներին առաջարկել անվճար, գրում է Daily Mail-ը։
Այսպիսով՝ Amazon-ը ցանկանում է առաջ անցնել մրցակից ընկերություններից, ինչպես նաև գրավել iPhone և Galaxy սմարթֆոնների օգտատերերին՝ առաջարկելով անվճար բջջային։
Այնուհանդերձ, վերլուծաբանները ենթադրում են, որ անվճար սմարթֆոնի դիմաց Amazon-ը կարող է գնորդին պարտադրել վճարել մի շարք ծառայությունների՝ օրինակ Amazon Prime-ի դիմաց։
Եվ եթե Amazon-ի նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, ապա դա կստիպի սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող ընկերություններին զգալի իջեցնել իրենց արտադրանքի գները։ Ըստ պարբերականի, դա իրական մղձավանջ կլինի Apple-ի համար։










