Նոր գաջեթով կարելի է հաղորդակցվել շան հետ և կերակրել նրան անկախ գտնվելու վայրից (լուսանկարներ, տեսանյութ)

20:00 • 07.09.13

Ամերիկյան Raspberry Pi համակարգչային ընկերությունը սարքավորում է ստեղծել նրանց համար, ովքեր մտահոգվում են երկար ժամանակ տանը մենակ թողնելով իրենց շներին:


Նրանք այժմ կարող են հաղորդակցվել իրենց ընտանի կենդանիների հետ iCPooch սարքի միջոցով, ներկայացնում է Daily Mail-ը:


iCPooch-ը ինտերնետի միջոցով աշխատող սարքավորում է, որն ակտիվանում է համակարգչին միանալով: Նորագույն գաջեթը թույլ է տալիս հաղորդակցվել շան հետ, ցանկացած վայրից համակարգչի միջոցով:


Սարքավորման վիդեոչատի միջոցով կարելի է կանչել շանը և հրահանգներ տալ: Սարքը պարունակում է նաև շան համար նախատեսված բլիթներ, և ամեն անգամ այն ակտիվացնելիս սարքից դուրս է նետվում բլիթներից մեկը:
 


 

 

Նոր գաջեթով կարելի է հաղորդակցվել շան հետ և կերակրել նրան անկախ գտնվելու վայրից (լուսանկարներ, տեսանյութ)