Կինետիկ լույսով քանդակները միավորում են գիտությունն ու արվեստը
Գիտական արվեստագետ Փոլ Ֆրեդլանդերի ստեղծած կինետիկ լույսով քանդակները զարմանալի օրինակներ են այն բանի, թե ինչ է տեղի ունենում, երբ միավորվում են գիտությունն ու արվեստը, գրում է Huffingtonpost.com-ը:
«Ես որոշել եմ կենտրոնանալ կինետիկ արվեստի վրա՝ առարկա, որտեղ կարող եմ զուգակցել ֆիզիկայի իմ գիտելիքները լույսի հանդեպ սիրո հետ»,- ասել է Սասեքսի համալսարանում մաթեմատիկա և ֆիզիկա ուսանած Ֆրեդլանդերը:
«Լույսի միջոցով ենք մենք ամենաշատը ֆիզիկապես զգում տիեզերական էներգիան: Ձևի և գույնի պատահական փոխազդեցությունները կարող են ակնածանք և զարմանք առաջացնել»,– ավելացրել է նա:
Նրա ցուցադրած աշխատանքները ներկայացնում են պտտվող շարաններ և քրոմաստրոբիկ լույս, որը փոխում է գույնը ավելի արագ, քան աչքը կարող է դա նկատել:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










