ՆԱՍԱ-ն տիեզերանավ է ուղարկել դեպի Լուսին
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության (ՆԱՍԱ) Լուսնի մթնոլորտի ուսումնասիրման առաքելությունը մեկնարկել է. այն անցած 5 տարվա ընթացքում թվով 3-րդն է։ Ինչպես նշում է The Telegraph-ը, ՆԱՍԱ-ն այսօր առանց տիեզերագնացների տիեզերանավ է ուղարկել դեպի Երկիր մոլորակի արբանյակ։
LADEE կոչվող սարքի նպատակն է, պտտվելով արբանյակի շուրջ, ավելի շատ տեղեկություն հավաքել Լուսնի մթնոլորտի ու դրա վրա եղած փոշու վերաբերյալ։
Երբ հեռավոր 1969թ. ամերիկացի տիեզերագնացները ոտք են դրել Լուսնի վրա, ապա նրանց շատ խանգարել է լուսնային փոշին, որը վնասել է զգայուն սարքերն ու ներթափանցել է բոլոր հնարավոր վայրերը։
LADEE-ն իրենից ներկայացնում է միջին չափի մեքենայի մեծությամբ տիեզերանավ, որի կառուցման համար ծախսվել է 280 մլն դոլար։










